Լրահոս

Կրկեսի արտիստներ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները Բուդապեշտում միջազգային փառատոնի ընթացքում արծաթե մեդալի են արժանացել




Բուդապեշտում անցկացվող կրկեսի միջազգային փառատոնի ընթացքում ռուս արտիստները զբաղեցրել են առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Գլխավոր մրցանակին արժանացել են Ալեքսեյ Զարիպովի ղեկավարությամբ հանդես եկող արտիստները, որոնք այդ ժանրում աշխատող միակ արտիստներ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետական կրկեսի մամուլի ծառայությանը։

Պետական կրկեսի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելյակովի խոսքով՝ Բուդապեշտում հաջողվել է կրկին ցույց տալ, որ ռուսական կրկեսի դպրոցն աշխարհի ամենաուժեղներից է։

Բացի գլխավոր մրցանակից, որը ռուս աղջիկները կիսել են հունգարացի ակրոբատների հետ, արտիստները մրցանակներ են ստացել նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերի համար։ «Արծաթե» մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկներ Եկատերինա Զապաշնայան եւ Կոնստանտին Ռաստեգաեւը, էկվիլիբիրստներ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները, իննչպես նաեւ ռուս-ուկրաինական դուետը՝ Ալեքսեյ Գրիգորեւը եւ Մարինա Գլավատսկիխը։

2019թ․-ին Վարդանյան եղբայրները դարձել են «Britain's Got Talent» շոուի մասնակիցները։ Հայ ակրոբատների վտանգավոր համարը շոկի է ենթարկել ժյուրիի չորս անդամներին՝ Դեւիդ Վալիամսին, Ամանդա Հոլդենին, Սեյմոն Քոուելին եւ Ալեշա Դիքսոնին, ինչպես նաեւ հանդիսատեսին։ Հետեւելով տաղանդավոր արտիստների համարին՝ դահլիճը չի կարողացել թաքցնել վախը։ Իսկ ժյուրիի անդամներից մեկը համարն անվանել է «ամենավտանգավորը պատմության ընթացքում»։