Քչերը գիտեն՝ ով է դերասան Ներսես Ավետիսյանի կինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քչերը գիտեն՝ ով է դերասան Ներսես Ավետիսյանի կինը




Դերասան Ներսես Ավետիսյանը հայ հեռուստադիտողների հայտնի դարձավ «Պատվի համար» եւ «Անատոլիական պատմություն» սերիալներով:

Վերջին շրջանում Ներսեսը բավական լայն ճանաչում ձեռք բերեց «Երջանկության մեխանիկա» հեռուսասերիալում կերտած իր կերպարով:



Դերասանը նաև հանդես է գալիս որպես հաղորդավար «Ներս արի» հեռուստաշոուում:
Ներսես Ավետիսյանն ամուսնացած է: Նրա կինը՝ Լիլիթ Յունի Ղազարյանը, լուսանկարիչ է:



Դերասանի ամուսնության առաջարկության տեսանյութը արագորեն տարածվեց համացանցում: Հարսանիքի մասին տեղյակ չէր հենց ինքը՝ հարսը:

Ներսեսը հարսանիքի օրվա սկզբում Գառնու տաճարի մոտ ամուսնության առաջարկություն էր արել Լիլիթին՝ ծնկի գալով եւ մատանի հանձնելով:



Խնջույքի ժամանակ Լիլիթն արդեն հարսի զգեստով էր ներկայացել : Զույգն առիթը նշել էր մտերիմների հետ՝ բացօթյա գեղեցիկ խնջույք կազմակերպելով:

Իր հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել էր, որ նախապես հարսանիքը պլանավորված է եղել անցկացնել Բալիում՝ մի քանի ընկերների հետ, բայց համավարակը չեղարկել էր զույգի պլանները:
«Շատ անքուն գիշերներներ ենք անցկացրել ընկերներիս հետ, որ այդ ամենը ճիշտ կազմակերպենք:
Անընդհատ վախենում էի, որ Լիլիթը կիմանա ամեն ինչ, ամեն օր «փշերի վրա» էի Լիլիթի հետ խոսելիս, բայց նա այդպես էլ ոչինչ չիմացավ մինչև վերջին պահը»,- խոստովանել էր Ներսեսը:

Հարսանիքի ժամանակ թե՛ նորապսակները, թե՛ հյուրերը մոտ 6 ժամ պարել են անձրևի տակ:Ներսեսը հատուկ կնոջ համար գրված երգ է երգել «Լիլիթ» անունով: