Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ սիրո տոներին ընդառաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ սիրո տոներին ընդառաջ




Փետրվարի 13-ին, Երևանում սպասվում է երաժշտական իրական տոն: Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: 

«Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:

Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ: 
 Ալեսանդրո Սաֆինան Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիեյի համար: 

 Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ 

 Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

 Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը: