[Exclusive]. Մագա Հարությունյանը՝ Գոռ Համբարձումյանի հետ հարաբերությունների, ընկերոջ արձագանքի և ոճի կտրուկ փոփոխության մասին
Դերասանուհի, Տիկ Տոկից հայտնի դարձած Մագա Հարությունյանն այս ընթացքում գտնվում է Ֆրանսիայում: Բացի իր առօրյան ցույց տալուց՝ Մագան կիսվում է նաև տեսանյութերով և հերթական անգամ զարմացրել է իր հետևորդներին վարսերի փոփոխությամբ.

«Ոճիս կտրուկ փոփոխությանը շատ հեշտ հարմարվեցի ու չեմ ափսոսում, որ արել եմ: Իմ կարծիքով՝ արածս ոճափոխությունների մեջ սա ամենահաջողվածն էր և, ինչպես հասկանում եմ, հետևորդներիս էլ դուր եկավ: Ես հասկանում եմ՝ մարդիկ կարող են մտածել, որ կեղծամ է, բաց չէ, ժողովուրդ, իրոք կտրել եմ ու դեռ երկար եմ պլանավորում այսպես մնալ»,- Armlady.am-ի հետ զրույցում նշեց Մագան:
Դերասանուհին ասում է, որ Ֆրանսիան չի ներշնչել դիմել նման փոփոխության, այլ լավ առաջարկը, որի մասին դեռևս չի կարող խոսել, սակայն վստահեցնում է՝ բավականին լավն է:
«Ֆրանսիան շատ եմ հավանել, մարդկանց մտածելակերպը, երկիրը, ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս, բայց ապրելու համար պետք է երկար մտածել, նույնիսկ ֆրանսիացիներին, ովքեր այստեղ են ծնվել, դժվար է ապրել»:
Գրեթե միշտ սկանդալների կիզակետում հայտնվող Մագան պնդում է, որ արդեն սովոր է այդ ամենին: Վերջին շրջանում էլ քննարկվում էր նրա և դերասան Գոռ Համբարձումյանի հավանական սիրավեպը. «Մենք պարզապես լավ ընկերներ ենք, մեր մեջ ոչինչ չկա ու չի էլ կարող լինել: Չգիտեմ՝ ինչու են մարդիկ այդպիսի բաներ ասում»:
Այն հարցին՝ ինչպե՞ս է արձագանքում սիրելին, երբ կարդում է նման նյութեր, Մագան պարզաբանում է. «Նա հարմարվել է, որ մենք ապրում ենք Հայաստանում, ու ոչ թե խոսում են, այլ սարքում են մարդու գլխին : Հատկապես իմ դեպքում, որ գլխիս սարքելը, սուտ խոսելը, բավականին հաճախ է լինում»: