Շերը բացահայտել է՝ ինչպես երիտասարդ տեսք ունենալ 75 տարեկանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շերը բացահայտել է՝ ինչպես երիտասարդ տեսք ունենալ 75 տարեկանում




Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ի իր էջում պատմել է գեղեցկության գաղտնիքների մասին, որոնք նրան թույլ են տալիս 75 տարեկանում երիտասարդ տեսք ունենալ։ Երգչուհու խոսքով՝ նա կազմվածով կարող է հպարտանալ մշտական մարզումների շնորհիվ։

«Հենց նոր եմ վերադարձել մարզումից՝ ABS, զումբա, յոգա, ինչպես նաեւ ստատիկ վարժություններ եմ կատարել պատի մոտ»,- սոցիալական ցանցում գրել է Շերը։

Շերի մարզումների ծրագիրը կազմված է ամեն օրվա համար։ Այսպես, վաղը ծրագրված են ստեպի վարժություններ, յոգայի պարապմունք եւ վարժություններ որովայնի մկանների համար։ Շերը նշել է, որ ծանոթների կարծիքով՝ իր քայլվածքը երիտասարդության տարիներից առհասարակ չի փոխվել։

2022թ․-ի սկզբին երգչուհին նկարահանվել է Ugg ընկերության նոր արշավում։ Նույն արշավին մասնակցել էին նաեւ ամերիկացի լեգենդար խմբագիր Անդրե Լեոն Թելին եւ սուպերմոդել Իմանը։