Չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է
Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ զգուշացնելով Հայաստանում բնակվողներին.
«Երեկ ես գրեցի, որ Մարտ ամսին Երևանում Մարզահամերգային համալիրում ելույթի է գալիս Ալիշեր Վալեևէ, ով ավելի հայտնի է Մորգենշտերն անունով: Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է: Նա Ռուսաստանի ամենահայտնի ռեպերներից մեկն է և իր հետևից տանում է հարյուրավոր միլիոնավր մարդկանց: Նա իր ճակատին կրում է 666 թիվը, և պրոպագանդում սատանիզմ: Նա ծաղրում է եկեղեցուն ու մեր հավատքը՝ Քրիստոսին հետևելը: Որպեսզի գրավի երեխաներին ու ավելի տարածի իր անունը, նա նաև փող է փոխանցում երեխաների ֆոնդերին, բայց դա էլ դիտմամբ անուն է 666 թվով: Անցյալ տարի, 2021ին ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը նվիրատվություն է ուղարկել Բաշկիրիայի «Մեր երեխաները» որբերին օգնելու հիմնադրամին։ Այս մասին հաղորդվում է «ВКонтакте»-ում հիմնադրամի էջում։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ նա ուղարկել է 666666 ռուբլի ռուսական ռուբլի: Նրա ճակատին դաջված է 666 իսկ կրշքավանդակին՝ սատանան: Մի քանի ամիս առաջ, Նոյեմբերի 19ին, Ռուսաստանի Հետաքննությունների Կոմիտեն ստուգումներ սկսեց Մորգենշտերնի նկատմամբ, թմրանյութերի քարոզչության վարկածով, որ նրա երգերում ու կլիպներում քարոզվում է թմրանյութերի օգտագործում: Դրանից մի քանի օր անց, հետաքնության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հայտարարեց, որ րեպեր Մորգենշտերնը «ըստ էության սոցիալական ցանցերում զբաղվում է թմրանյութերի վաճառքով»: