Հայ դուդուկահարի ալբոմը ներառվել է «Songlines Music Awards 2022»-ի կարճ ցանկում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ դուդուկահարի ալբոմը ներառվել է «Songlines Music Awards 2022»-ի կարճ ցանկում




Հայ դուդուկահար Արսեն Պետրոսյանը հավակնում է «Songlines Music Awards 2022» մրցանակաբաշխության լավագույն արտիստ կոչմանն իր «Hokin Janapar» («Հոգին ճանապարհ») ալբոմի համար։

«Songlines Music Awards» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Ալավագույն կատարողի կամ երաժշտական խմբի համար հնարավոր է քվեարկել մրցույթի կայքում։ Քվեարկությունը բաց կլինի մինչեւ հունվարի 31-ը։

Հայ դուդուկահարի ալբոմը թողարկվել է Լոնդոնում եւ մեծ ճանաչում ձեռք բերել։ Հաջորդ ամիս արտիստը շրջագայության կմեկնի մի շարք եվրոպական քաղաքներ։