Ոնց եմ քեզ հասկանում… Լիկա Սալմանյանն արձագանքել է ամուսնալուծված Գոհար Ավետիսյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ոնց եմ քեզ հասկանում… Լիկա Սալմանյանն արձագանքել է ամուսնալուծված Գոհար Ավետիսյանին




Օրերս դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան իր էջում սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով իր կյանքի վերջին տարին, երբ ինքը պայքարում էր ավելորդ քաշի դեմ: Գոհարի խոսքով՝ նախորդ տարում իրեն հաջողվել է նիհարել 24 կգ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:

Հիշեցնենք, որ հայտնի դիմահարդարը 2 անգամ վիրահատվել է ՝ նիհարելու հետևանքով կախված մաշկը ձգելու համար:
Հետևելով Գոհարի ինստագրամյան էջին՝ ակնհայտ էր, որ նա շատ զուսպ էր սնվում, անգամ ճանապարհորդելիս նա վերցում էր իր հետ իրեն անհրաժեշտ ուտելիքները:
Գոհարը նաև տեսանյութ էր հրապարակել ինսագրամյան էջում՝ ցույց տալով, թե ինչպես է մի անկյունում լաց լինում, երբ իր աշխատակիցները մեծ հաճույքով ուտում էին տարբեր ախորժելի ուտելիքներ հենց իր աչքի առաջ, իսկ ինքը ստիպված էր լինում փակել բերանը:


«Իմ վիճակը բոլոր տոներին»,- տեսանյութին կից գրել էր Գոհարը:
Այս տեսանյութը ինստագրամյան իր էջում հրապարակել էր նաև դերասանուհի Լիկա Սալմանյանը:
«Ոնց եմ քեզ հասկանում»,- գրել էր Լիկան:



Դերասանուհին, կարծես թե, նույնպես ունի ավելորդ քաշի խնդիր և փորձում է ազատվել դրանից:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ համացանցը ողողված է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծության մասին լուրով:
Նշենք,որ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության պատճառների մասին՝ Գոհարը գրել էր.

«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։

Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրիմ ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։Ես ամփոփումներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։ Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։

Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»: