Լրահոս

Ամուսնալուծված Գոհար Ավետիսյանը նոր սիրելի ունի՞. տեսեք՝ ինչ է հրապարակել դիմահարդարը




Armlady.am-ը գրում է.

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս պաշտոնապես հաստատել է իր ամուսնալուծությունը:
Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին:

Գոհարը նշել է, որ անգամ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր 8 ժամ տևող վիրահատության, Սերգեյն անընդատ հեռախոսի մեջ էր: Գոհարն ամուսնալուծությունից հետո պարբերաբար սթորիներում ցույց է տալիս շքեղ ծաղկեփնջերը, որոնք ստանում է, սակայն դիմահարդարի խոսքով՝ չգիտի, թե ով է ուղարկում դրանք:

Հերթական անգամ Գոհարը 2 շքեղ ծաղկեփնջեր է ստացել:
«Իսկ իմ աշխատանքի վայր շարունակում են ինձ ծաղկեփնջեր ուղարկել: Այդ նույն ժամանակ իմ աշխատավայրում կրկին ծաղկեփունջ է՝ էլի առանց բացիկի»:


Արդյո՞ք Գոհարն ակնարկում է, որ նոր սիրելի ունի, թե սրանով պարզապես փորձում է շարժել նախկին ամուսնու խանդը, դժվար է ասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում