Լրահոս

Լիլիթ Բադանյանը՝ Հայկ Չոմոյանի հետ սիրավեպի լուրերի մասին




Դերասան Հայկ Չոմոյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում։

Հայկի տարեդարձի միջոցառումից հետո մեծ թափով տարածում գտավ իր և դերասանուհի Լիլիթ Բադանյանի տանգոյի տեսանյութը, որին հաջորդեցին խոսակցությունները, որ զույգը սիրավեպ ունի։ Tert.am Life–ն այս մասին խոսել է Լիլիթի հետ։

«Ինձ շատ են գրում այդ թեմայով։ Իրականում ես և Հայկը զուտ ընկերական հարաբերություններ ունենք։ Մենք նկարահանվում ենք նույն նախագծում, շատ ջերմ հարաբերություններ ունենք, բայց նկարահանման հրապարակից դուրս շփում չունենք։ Նրա տարեդարձին հրավիրված էինք ամբողջ կոլեկտիվով»,– ասաց Լիլիթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին