Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքը




Վերջերս ամուսնուց բաժանաված հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով: Կադրերում Գոհարը կրում է սև կիպ զգեստ, երկար ձեռնոց և սև բարձրակրունկներ: Նա արձակել է վարսերն ու իր գրավիչ կերպարը լրացրել վառ դիմահարդարմամբ:

«Եթե հնարավորություն ունեք սիրելու, առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ»,- կադրերին կից գրել է Գոհարը:

Ավետիսյանի հետևորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան, մի օգտատեր էլ կատակով նշել է. «Ինչ-որ տեղ պետք է լացի Սերգեյը»:

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանի ու Սերգեյ Գրիգորյանի բաժանման մասին հայտնի դարձավ վերջերս: Հայտնի դիմահարդարը խոստովանել էր, որ ամուսինը մենակ է թողել իրեն, երբ ինքը գրեթե մահամերձ վիճակում էր վիրահատությունից հետո։ «Վիրահատությունից հետո ես սկսեցի բարդություններ ունենալ, և որոշ բժիշկներ գրեցին, զանգահարեցին և ասացին, որ արդեն կա արյան թունավորում և սեպսիս, և դա 99 տոկոսով մահացու է», - բացատրել էր նա: