Սուրեն Պապիկյանի հարսանիքը նստել է 100-150 000$. DEJAVU - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուրեն Պապիկյանի հարսանիքը նստել է 100-150 000$. DEJAVU




Սուրեն Պապիկյանի հարսանիքը նստել է 100-150 000$ DEJAVU թելեգրամ-ալիքի աղբյուրը, որը մոտ է Պապիկյան Սուրենի օգնականներից մեկին, մասնավոր զրույցում անկեղծանալով, պատմեց հետևյալ մանրամասները ՊՆ նախարարի ճոխ հարսանիքից։
Նախ ներկաները զարմացել են, որ Պապիկյան Սուրենը իբր ավանդական հարսանիք է անելու, սակայն պարզվել է, որ հարսին հայրական տանից չեն հանել, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցից։

Հարսանիքի հյուրերին զարմացրել է, հարսանյաց սրահի ճոխ զարդարանքը, որը պարզեցինք կատարել է Երևանի ամենաթանկ համարվող, բայց նաև ամենից որակյալ ծառայություն մատուցող՝ «Mon amie» սրահը։ Պատկերացում կազմելու համար, իրենց զարդարանքները, հարսանյաց արարողությունների և հանդիսությունների սրահի ձևավորման համար սկսում են նվազագույնը 10 մլն դրամից:

Սուրեն Պապիկյանի հարսնացույի խնդրանքով, հարսանիքը նկարահանել է «beautiful day» ընկերությունը, որի ծառայությունների արժեքը սկսվում է 5000$-ից։ Փեսա Սուրենը բնականաբար չի մերժել, իսկ պատվերը եղել է՝ «որքան լավ կարող եք, այդքան սիրուն ու ճոխ նկարեք, ծախսի մասին մի մտածեք»։

Հարսանիքին ներկա են եղել իշխանական ամբողջ վերնախավը, կառավարության անդամ նախարարներից, մինչև պատգամավորներ։ Ասում են, նվերները տարբեր են եղել, թանկարժեք ոսկեղենից սկսած մինչև փող։ Օրինակ, մեր երկրում ընտրակաշառքի «կնքահայր» համարվող Գուրգեն Արսենյանը, իր ոճով՝ ծրարով 10000 $ նվեր է տվել, նրան այդ պահին ընկերակցել է Խաչատուր Սուքիասյանը/Գռզո/, ով սակայն, իր ծրարի պարունակությունը գաղտնի է պահել։
Ի դեպ, Սուրեն Պապիկյանը ոչ միայն հարսանիքի մասնակիցներից է ծրարներով նվերներ ստացել։ Մեր աղբյուրի հավաստմամբ, մնացած «նվերները» փոխանցվել է իր օգնականի միջոցով, ով զբաղվում էր հարսանիքի կազմակերպչական գործերով։

«Փարավոն» ռեստորանային համալիրի խոհարարների թիմը, որը կազմված է եղել ընդհանուր 25 հոգուց, հյուրերին զարմացրել է Դուբայի «Burj Khalifa» աշտարակի ոճով պատրաստված տորթը, սակայն որը պարզվել է, որ եղել է fake՝ մուլյաժ, իսկ հյուրերին տորթի կտորները խոհանոցից են բերել։

ՊՆ նախարար Պապիկյանի հարսանիքին, հայկական էստրադային երգիչների պակաս չի զգացվել՝ Էրիկ, Կամո Սեյրանյան, Արփի «HayWay band», 12 club-ի խումբը, որոնք ժամեր շարունակ ներկաներին պարգևել են մշտապես բարձր, տոնական տրամադրություն։ Հյուրերն ու ՔՊ վերնախավը մինչև գիշերվա 01:30-ը անմոռաց տժժացել են։ Հարսանիքը վարել է՝ հայտնի դերասան Խորեն Լևոնյանը, որը հազվադեպ է «թամադայություն» անում, աշխատում է պատվերներ վերցնել միմիայն բացառիկ հարուստներից ու այդ ամենը անում է բավականին թանկ, կլորիկ գումարով։ Պապիկյանի դեպքում Խորենի հետ պայմանավորվել են 15000$։
Մեր աղբյուրը, հայտնում է, որ սեղանը եղել է, բավականին ճոխ, Փարավոն ռեստորանում նման «սեղան» գցելը մեկ անձի համար աժենում է առնվազն 40000 դրամ։ Ստացվում է, որ «Ասֆալտչիկ Սուրոն» առնվազն վճարել է 650*40000=26000000 դրամ մոտ 55000$։ Ամենից համեստ հաշվարկներով, Սուրեն Պապիկյանի հարսանիքը նստել է՝ նվազագույնը 100-150 000$։