Աստղագուշակ՝ հունվարի 30-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 30-ի համար




Խոյ: 

Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

Ցուլ:

Օրվա առաջին կեսն օգտագործեք մասնագիտական և ֆինանսկաան խնդիրները լուծելու համար: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

Երկվորյակ: 

Օրը բավական անհարթ է, առանձին պահերի դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա:

Խեցգետին: 

Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Օրը հարմար է մտավոր աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:

Առյուծ: 

Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է: Դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների, վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում:

Կույս: 

Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են:

Կշեռք: 

Չնայած մանր դժվարություններին և թյուրիմացություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ եք ծախսում ուրիշների, քան` ձեր գործերի վրա:

Կարիճ: 

Բարդ և հակասական օր է: Նման օրերին նախընտրելի է մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվել, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:

Աղեղնավոր: 

Այսօր դուք անսահման վստահ եք ձեր ուժերին, և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով նրանց շահերն ու ինքնասիրությունը:

Այծեղջյուր: 

Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ չափից ավելի շատախոս եք: Այսօր ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը՝ դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացակամ տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն:

Ջրհոս: 

Այսօր հատկապես ողջունելի են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Ձկներ: 

Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է: Միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ՝ շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում այնտեղ, որտեղ այդպիսիք չկան: