Միշա Գալուստյանի եւ Օլգա Բուզովայի զվարճալի պարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միշա Գալուստյանի եւ Օլգա Բուզովայի զվարճալի պարը



Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ։


Օլյայի միկրոբլոգում տեղադրված կադրերում արտիստները պարում են հայտնի հիթի հնչյունների ներքո եւ փորձում են կրկնօրինակել հայտնի շարժումները։ Նրանք պատկերված են լողավանի մոտ։ Պարի վերջում ձեռք ձեռքի բռնած ցատկում են ջուրը։

Հրապարակմանը կից Բուզովան խոսել է TNT հեռուստաալիքի «Աստղերն Աֆրիկայում 2» նախագծի նկարահանումների մասին, որի առաջին եթերաշրջանի հաղորդավարները եղել են Միշա Գալուստյանն ու Օլգա Բուզովան։

«Այո, այո, այո, ես Աֆրիկայում եմ, եւ դա նշանակում է միայն մեկ բան՝մեր հեռուստատեսության ամենահաջող եւ քննարկվող՝ «Աստղերն Աֆրիկայում» շոուի նոր սեզոնի նկարահանումների մեկնարկը։ Այս եթերաշրջանում ավելի կոշտ եւ ծայրահեղ փորձություններ կլինեն մեր աստղերի համար: Եվ այդ ամենը՝ սնունդ ստանալու համար։ Շատ մարդիկ էին ցանկանում մասնակցել, սակայն մենք ընտրել ենք ամենա-ամենաներին։ Կլինի եզակի, հետաքրքրաշարժ եւ, իհարկե, շատ հետաքրքիր է։ Երաշխավորում եմ», - եզրափակել է հաղորդավարուհին։