Ռուս հայտնի դերասանն իր հայ կնոջ հետ հանգստանում է Երեւանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուս հայտնի դերասանն իր հայ կնոջ հետ հանգստանում է Երեւանում




Թատրոնի եւ կինոյի ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինն ու նրա կինը՝ Կրիստինա Առուստամովան, հանգստանում են Երեւանում։ 


Ինստագրամյան էջի Stories բաժնում ռուսական սերիալների աստղը Հայաստանի մայրաքաղաքում արված մի շարք տեսանյութեր է հրապարակել։



«Երեւանում գարուն է»,- հրապարակումներից մեկը մակագրել է դերասանը։

Դերասան Եվգենի Պրոնինը նկարահանվում է լիամետրաժ ֆիլմերում ու սերիալներում, որոնց շարքում են «Гарпастум», «Штрафбат», «Чемпионы: Быстрее. Выше. Сильнее» (2016) նախագծերը․ վերջինում նա կատարել է օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պոպովի դերը։



Քրիստինա Առուստամովան պրոդյուսեր է։ Զույգը մեծացնում է երկուամյա որդուն՝ Հարիին։