Լրահոս

«Չեմ թաքցնում՝ շատ եմ փոխվել, չնայած կարծում եմ՝ բոլորս ենք փոխվել»․ Լիլիթ Մուրադյան




Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել որդու հետ ու մեկնաբանություններում կիսվել իր մտքերով։

Չեմ թաքցնում՝ շատ եմ փոխվել, չնայած կարծում եմ՝ բոլորս ենք փոխվել… մոտ երկու տարի է՝ մոլորվածի պես փնտրում եմ ուրախությունս, մեկ գտնում եմ, հետո՝ կրկին կորցնում։ Կարծես մի բան այն չէ, կարծե՞ս, մի բան հաստա՛տ այն չէ, մենք այլևս այն չենք։


Ինձ մնում է միայն ապրել, ու խնդրում եմ ձեզ, դուք էլ ապրեք, հեռու մնացեք չար մտքերից, շատ մի մտածեք, ինձ իմ մտքերը հեռու են տարել… արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում, շփվեք մարդկանց հետ, ովքեր ուրախացնում են ձեզ, մի սպանեք ձեզ հանուն ուրիշների: Ուրախ եղեք, սպիտեք ձեզ ժպտալ, ես հավատում եմ…ամեն ինչ շատ լավ է լինելու»,- գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում