Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը




Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:

Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։