Նատալյա Օրեյրոն կմասնակցի «ТНТ»-ի հայտնի շոուի նոր եթերաշրջանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նատալյա Օրեյրոն կմասնակցի «ТНТ»-ի հայտնի շոուի նոր եթերաշրջանին




«Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն կմասնակցի Ազամատ Մուսագալիեւի «Երաժշտական ինտուիցիա» շոուի երկրորդ եթերաշրջանին, հայտնում է «ТНТ» հետուստաալիքի մամուլի ծառայությունը։



Նոր եթերաշրջանում երկու թիմ կգուշակի, թե մասնակիցներից ով է կարողանում երգել, իսկ ով է երգիչ ձեւանում։ Յուրաքանչյուր թիմում երեք մասնակից է ներառված, երկուսը հայտնի են եւ կապ չունեն երաժշտական ոլորտի եւ ավագ, որը կարողանում է պրոֆեսիոնալ երգել։ Այս անգամ ավագներից մեկը կլինի Նատալյա Օրեյրոն։

Աստղը նկարահանվել է նախագծի մի քանի թողարկման մեջ, նրա հետ նույն թիմում են եղել Իվան Աբրամովը, Դենիս Դորոխովը եւ Մարիա Կրավչենկոն։ Օրեյրոն եզրափակչում կերգի մասնակիցներից մեկի հետ, որին կընտրի եզրափակիչ ռաունդում։

«Երաժշտական ինտուիցիայի» առաջին եթերաշրջանը թողարկվել է 2012թ․-ին, առաջին թողարկումը YouTube-ում ավելի քան 12 միլիոն դիտում է հավաքել։