Ես երեսին ասող եմ. ո՞վ է խանգարում Աստղիկ Ալավերդյանին վերադառնալ հեռուստաեթեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես երեսին ասող եմ. ո՞վ է խանգարում Աստղիկ Ալավերդյանին վերադառնալ հեռուստաեթեր




Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն այն հանրային դեմքերից է, ով մշտապես ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում:

Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր ու իր ընտանիքի առօրյան: Աստղիկը ժամանակ առ ժամանակ նաև հարց ու պատասխան է կազմակերպում, որի ընթացքում պատասխանում է հետևորդների հարցերին:

Այս անգամ հետևորդներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք Աստղիկը կվերադառնա եթեր, դերասանուհին պատասխանել է.

«Հեռուստատեսություն չեմ վերադառնա»:
Նշենք, որ Աստղիկը բազմիցս է նշել, որ եթեր վերադառնալու ցանկություն չունի, ավելին՝ վերջերս նա և ամուսինը՝ Նարբեն, առաջարկ էին ստացել վերսկսելու իրենց աշխատանքը հեռուստաեթերում, սակայն զույգը հրաժարվել էր:

Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր նաև՝ արդյո՞ք Աստղիկը կարող է ձևացնել, որ ոչինչ չի նկատում այն դեպքում, երբ վստահ է, ր իրեն խաբում են, դերասանուհին գրել է.
«Երբեք, դա իմ ոճը չէ: Ես երեսին ասող եմ, երբեմն նույնիսկ կոպիտ է ստացվում, բայց ավելի լավ է այդպես, քան հակառակը»: