Աստղագուշակ փետրվարի 3-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ փետրվարի 3-ի համար




Խոյ. 

Ոչ միանշանակ ու բարդ օր է: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց փողի: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում` զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Ցուլ. 

Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին` սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:

Երկվորյակներ.

Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի ընդունվելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք:

Խեցգետին. 

Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատեքստեր փնտրում այնտեղ, որտեղ դրանք ուղղակի բացակայում են:

Առյուծ. 

Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Կույս. 

Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ: Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը: Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը:

Կշեռք. 

Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը: Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց համարձակությամբ:

Կարիճ. 

Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ։

Աղեղնավոր. 

Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը: Հնարավոր է ռոմանտիկ կապ:Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Այծեղջյուր. 

Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Ջրհոս. 

Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ:

Ձկներ. 

Այսօր հատկապես ողջունելի են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են: Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց:Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: