«Սարդ մարդը. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի վարձույթից Sony-ի շահույթն աճել է 570%-ով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սարդ մարդը. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի վարձույթից Sony-ի շահույթն աճել է 570%-ով




Sony Pictures Entertainment կինոընկերությունը երրորդ եռամսյակի ընթացքում 1,314 մլրդ դոլարի շահույթ է արձանագրել: Նման հաջողությունը պայմանավորված է «Սարդ մարդը. տունդարձի ճանապարհ չկա» նոր ֆիլմով։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Sony-ն 570%ով ավելի է վաստակել: Հասույթն աճել է 122 տոկոսով՝ մինչեւ 6,063 մլրդ դոլար: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շահույթի աճին նպաստող այլ գործոններ են դարձել «Վենոմ-2» ֆիլմի ցուցանիշները եւ «Սայնֆելդ» սերիալի լիցենզավորման հաշվին հեռուստատեսային արտադրանքի վաճառքի աճը:

Չորրորդ եռամսյակում Sony-ն նախատեսում է թողարկել «Անչարտեդ. քարտեզների վրա չի նշվում» ֆիլմը՝ գխավոր դերում Թոմ Հոլանդ։ Այնուհետեւ ապրիլին կթողարկվի «Մորբիուս», հուլիսին՝ «Փամփուշտից արագ» ֆիլմերը, իսկ հոկտեմբերին՝ «Սարդ մարդը» մուլտֆիլմը։ Ըստ կանխատեսումների՝ ամբողջ տարվա ընթացքում ընկերության եկամուտը կկազմի 1,8 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ նոր «Սարդ մարդը» ֆիլմի սյուժեի համաձայն՝ Փիթեր Փարքերի անձը հայտնի է դառնում բոլորին։ Նա դադարում է հերոս լինել, մարդիկ ատում են նրան Միստերիոյի սպանության համար, իսկ ոստիկանությունը փորձում է հետաքննել գործը:


Աղբյուրը՝ Buro24/7