Լրահոս

«Երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել»․ Զառա Արամյանի գրառումը հիվանդանոցից




Հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ հետեւորդներին հայտնելով, որ իրեն լավ է զգում, իհարկե վերապահումներով։ Օրեր առաջ նա հիվանդանոց էր տեղափոխվել։

«Շատ ժամանակ, երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել որևէ գործողություն անելուց առաջ , որպեսզի հասցնեի պատասխանել ՖԲ, Մեսիջեռ, Վայբեր, Ուոթսափ, Թելեգրամ, հեռախոսի զանգերին ու նամակներին....այլ տարբերակ չկա...հարազատ, մոտ, հեռու, ծանոթ ու անծանոթ մարդիկ անհանգստացել էին ինձ համար.. նեղվել էին... առողջություն էին ինձ մաղթում... աղոթում ինձ համար...

Սա հիրավի ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է...

Ես լավ եմ (մի քիչ վերապահումներով իհարկե...մի սար դեղ..վախեր...)

Եվ սա ձեր բարեմաղթանքներն են, ձեր ջերմ վերաբերմունքն է, որն հետ է գալու ամեն մեկիդ տուն, ձեզ, ձեր բալեքին

Դուք ՍԵՐ ԵՔ

Դուք ՀՈՒՅՍ ԵՔ

Դուք ԱՊՐԵՑՆՈՂ ԵՔ։

Հ.Գ. Շնորհակալ եմ որովայնի լուրջ ու բարդ խնդիրները բժշկող հանրապետության լավագույն մասնագետ՝ իմ դոկտոր Լևոն Գրիգորյանին, ով նաև իր տեսակով իսկական մեր օրերի Հերոս է»,- գրել է նա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում