Լրահոս

Ինչպես է Արա Մարտիրոսյանը հայտնվել իր հետ կապ չունեցող վթարի կիզակետում․ երգիչը մանրամասնել է




Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Shamshyan.com-ը նաև հավելել էր, որ վարորդը ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։

Սակայն ավելի ուշ երգիչը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են։ Ես կին արդեն 4 տարի է՝ չունեմ։ Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և իմ աշխատակիցը»,- հայտնել է երգիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում