Մահացել է իտալական կինոյի աստղ Մոնիկա Վիտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է իտալական կինոյի աստղ Մոնիկա Վիտին




90 տարեկանում մայացել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտին, հայտնում է La Repubblica-ն։ Վիտին 20 տարուց ավելի է՝ գենետիկ լուրջ հիվանդության պատճառով հանրությանը չի ներկայացել։



Աստղի մահվան մասին լուրը հայտնել է նրա ամուսինը՝ Ռոբերտո Ռուսոն իտալացի քաղաքական գործիչ Վալտեր Վալտրոնիի միջոցով։ «Ռոբերտո Ռուսոն ինձ խնդրում է հայտնել, որ Մոնիկա Վիտին այլեւս մեզ հետ չէ։ Ես դա անում եմ մեծ ցավով ու ափսոսանքով»,- հայտարարել է Վելտրոնին։


Մոնիկա Վիտիի կարիերայի ընթացքում առաջին մեծ դերերը եղել են իտալական կինոի լեգենդ Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերում՝ «Արկած», «Գիշեր» եւ «Խավարում» եռերգությունում։

1989թ․-ին Վիտին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր՝ նկարահանվելով «Scandalo segreto» ֆիլմը։ 1995թ․-ին Վենետիկի փառատոնի ընթացքում նրան «Ոսկե առյուծ» մրցանակ են շնորհել կինեմատոգրաֆիայի ոլորտում նվաճումների համար։