Արթուր Գրիգորյան. հայկական շոու-բիզնեսի կնքահայրը, որը նոր որակ բերեց հայկական երգարվեստում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Գրիգորյան. հայկական շոու-բիզնեսի կնքահայրը, որը նոր որակ բերեց հայկական երգարվեստում


Ծանր հիվանդության հետեւանքով 63 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

1994 թ-ին հիմնադրելով Հայաստանի Երգի պետական թատրոնը՝ Արթուր Գրիգորյանը նոր էջ ու որակ բերեց հայկական շոու-բիզնեսում՝ կրթելով հայ երգարվեստի ապագա աստղերի, որոնցից շատերն առ այսօր տարբերվում ու պահանջարկ են վայելում իրենց ինքնատիպ գույնով ու ճաշակով:

Երգի պետական թատրոնում իրենց առաջին քայլերն են արել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Վարդուհի Վարդանյանը, Ալլա Լեւոնյանը, Անդրեն, Արսեն Սաֆարանը, Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Լիանան, Արա Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Վարդան Բադալյանը եւ այլք:

Արթուր Գրիգորյանը հեղինակել է նաեւ «Այո», «777», «Ընծա», «Ասուպ» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը: Իր գործունեության ողջ ընթացքում կոմպոզիտորը պայքարել է անորակ երաժշտության դեմ՝ ջատագովելով ճաշակն ու որակը:

Արթուր Գրիգորյանը հեղինակն է մի շարք հիթային ու կարեւոր հետք թողած ստեղծագործությունների, որոնցից մի քանիսը առաջարկում ենք ձեր ուշադրությանը: