Քրիստինե Պեպելյանը պատմել է, թե ինչի մասին էր Հայկոն իր հետ կիսվում. առանց հուզվելու չեք կարող կարդալ
Ներկայումս ամերիկաբնակ Քրիստինե Պեպելյանը սիրված երգիչ Հայկոյի մասնակցությամբ արխիվային հուզիչ լուսանկար է հրապարակել:
Դրան կից երգչուհին գրել է, որ տվյալ լուսանկարում Հայկոն իրեն ոգեւորված որդուց՝ Արմանից էր պատմում:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետոՔրիստինե Պեպելյանը խոստովանել էր, որ Հայկոյի կորստից հետո իր միակ մխիթարանքն այն է, որ ինքը երբեք չի ուշացրել իր սիրո խոսքերն ուղղել նրան:
«Ես միշտ նրան ասել եմ, թե որքան շատ եմ սիրում իրեն, որ ինչքան լավ է, որ ինքը կա, ինքը մերն է»,- ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ասել էր Քրիստինե Պեպելյանը:
Ըստ Քրիստինեի՝ դա իրեն օգնում է, որ ինքն առաջ գնա.
«Ես միշտ ասել եմ՝ Հայկոս, ես քեզ շատ եմ սիրում»:
Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին: