Ինչ հիվանդությամբ էր տառապում Արթուր Գրիգորյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ հիվանդությամբ էր տառապում Արթուր Գրիգորյանը




63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Մահվան պատճառ է հանդիսացել կոկորդի քաղցկեղը։

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնեց, որ կոմպոզիտորը մահացել է փետրվարի 4-ին՝ հիվանդանոցում: Վերջին օրերին նա գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։

ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։

Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։