«Չեմ կարում ինձ հավաքեմ, նրա ժպիտը էլ երբեք չեմ տեսնի». ինչ հուզիչ գրառում էր արել Արթուր Գրիգորյանի մասին նրա դուստրը՝ պատերազմից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Չեմ կարում ինձ հավաքեմ, նրա ժպիտը էլ երբեք չեմ տեսնի». ինչ հուզիչ գրառում էր արել Արթուր Գրիգորյանի մասին նրա դուստրը՝ պատերազմից հետո




Հայտնի է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը արմատներով Արցախից էր:

Նա առանձնակի սիրով ու ջերմությամբ էր խոսում Արցախի մասին:

Պատերազմից հետո Արթուր Գրիգորյանը մեծ կարոտով ու անսահման ցավով էր խոսում կորցրած հայրենիքի մասին:

Նրա դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, պատերազմի ավարտից հետո հուզիչ գրառում էր արել՝ ներկայացնելով հոր ապրումները:

«Երեկվանից չեմ կարում ինձ հավաքեմ՝ զանգեմ իրան, որ գոնե իմանամ ոնց ա


…. զանգեցի նոր…5 րոպե լռեցինք, անջատեցինք….շունչը լսեցի կարևորը, իսկ ժպիտը էլ երբեք չեմ տեսնի…ցավ »,- նոյեմբերի 10-ին գրել էր Մանեն:

Նշենք, որ հայր ու դուստր շատ ջերմ հարաբերություններ ունեին և հաճախ էին միասին այցելում Արցախ: