Մագան ընդդեմ Մաշի. թեժ պայքար… Ո՞վ է ումից թխում
Սկանդալային բլոգեր Մագա Հարությունյանը գրեթե բոլոր հարցազրույցներում նշում է, որ ինքն առաջատար բլոգերն է Հայաստանում: Մագան հպարտությամբ նշում է, որ հսկայական գումարներ է վաստակում, թեպետ, հանուն արդարության, նրա էջում միայն մի քանի գովազդ ենք տեսել, բայց կփորձենք հավատալ Մագայի խոսքերին:
Նույն պատկերն է նաև բլոգեր Մաշի (Wing) մոտ: Նա նույնիսկ վերջերս դասընթաց էր անցկացրել: Կարծում ենք, որ ավելորդ է նշելը, որ նա էլ իր հերթին է վստահեցնում, որ այդ ոլորտի թագուհին է:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ ոլորտի առաջատարները միմյանցից մտքեր են գողանում և ոչ միայն:
Աղջիկները նույնիսկ նույն իստագրամյան ֆիլտրով են լուսանկարվում, սակայն այդքանով նրանց copy paste-ը չի ավարտվում:

Պարզվում է, որ նրանք նույն ոճով և նույն դիրքով լուսանկարների շարք ունեն:
Այս լուսանկարն առաջին հրապարակել էր Մագան, ապա նմանատիպ լուսանկար է հայտվել նաև Մաշի էջում:

Այս լուսանկարի դեպքում հակառակ պատկերն է. առաջինը Մաշն էր, իսկ ավելի ուշ նմանատիպ լուսանկար էր հրապարակել նաև Մագան:

Մյուս լուսանկարում, կարծես թե, Մագան է կրկնօրինակել Մաշին, քանի որ Մաշի ինստագրամյան էջում տվյալ լուսանկարն ավելի վաղ էր հայտնվել:

Աղջիկներ ջան, Հայաստանը փոքր է, կրկօրինակումներն էլ շատ արագ են աչք ծակում, միգո՞ւցե նախքան ոլորտի թագուհի ինքներդ Ձեզ հռչակելը նախ սեփական մտքերով աչքի ընկնեք: