Միայն տեսնեք՝ ինչ լուսանկար է հրապարակել միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն տեսնեք՝ ինչ լուսանկար է հրապարակել միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը




«Տաշիր Գրուպ» -ի նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝Էթերի Կարապետյանը, ինստագրամի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել:



Լուսանկարի մեկնաբանություններում հետևորդները նշել են, որ նրանք կատարյալ զույգ են ու գեղեցիկ ընտանիք:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն:

Հավելենք, որ Էթերին բավական ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում: Համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է շատ պաշտոնյաների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 57.800 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։

«Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:

Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն: