Լրահոս

Արթուր Գրիգորիչին ճանապարհեցին ծափահարություներով՝ իր երգերի հնչյունների ներքո



ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին Արման Խաչատրյան համերգասրահից ճանապարհեցին ծափերով` իր երգերի հնչյունների ներքո:

Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

 
 Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին