«Էս ինչքա՞ն սիրո պակաս կար երկնքում, հիմա արդեն հավերժ միասին եք». անհնար է առանց արցունքների կարդալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Էս ինչքա՞ն սիրո պակաս կար երկնքում, հիմա արդեն հավերժ միասին եք». անհնար է առանց արցունքների կարդալ




Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքի 63-րդ տարում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյան:

Մեր տեղեկություններում նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր և տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:

Հայ հայտնիները շարունակում են գրառումներ ու լուսանկարներ հրապարակել՝ ցավակցական և ափսոսանքի խոսքեր ասելով՝ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Երգչուհի Լիանան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Էս ինչքա՞ն սիրո պակաս կար երկնքում… Թութուշ, Հայկո, Արթոր Գրիգորիչ: Հիմա արդեն հավերժ միասին եք: Գրիգորիչ ջան, դու հայր էիր շատերիս համար…Մարդ,ով միշտ եղել է մեր կողքին՝ ճանապարհ հարթել…Մենք քեզ շատ սիրում ենք ու շատ կկարոտենք…

Գնաս բարով, մեր անփոխարինելի վարպետ»: