Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ինչ կապ ունեն Վիկա Մարտիրոսյանի ամուսինն ու Էմմին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ինչ կապ ունեն Վիկա Մարտիրոսյանի ամուսինն ու Էմմին




«Ամարաս» խմբի հիմնադիր Վիկա Մարտիրոսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսել է ամուսնու հետ ծանոթության և ընտանիք կազմելու մասին: Պարզվում է, որ Վիկան ու նրա ամուսինը՝ Պետրոսը, ծանոթացել են երգչուհի Էմմի շնորհիվ:

«Պետրոսը երգչուհի էմիի համադասարանցին է: Միասին են սովորել նույն դպրոցում: Էմմիի շնորհիվ է, որ ես ու Պետրոսն իրար ճանաչում ենք, որովհտև Էմմիի մենահամերգին ես էլ պարում էի, իսկ նրա համադասարանցիներին էլ հրավիրված էին: Այդպես համալիրում ինձ տեսել է, և, ինչպես ասում են, եղել է սեր՝ առաջին հայացքից:

Ես այդ ժամանակ 18 տարեկան էի, Պետրոսը՝ նույնպես: 7 տարի ընկերություն անելու հետո նշանվեցինք, այնուհետև ամունացանք:

Ունենք հիանալի ընտանիք, կարծում եմ, որ սա իմ լավագույն և ճիշտ ընտրությունն էր , և ես շատ երջանիկ մ, որ ինքն իմ կողքին է ու աջակցում է ամեն ինչով:

Կապ չունենալով արվեստի հետ՝սիրում ու գնահատում է իմ բոլոր գործերը և իմ լավագույն քննադատն է», պատմել է Վիկան:

Հավելենք, որ զույգն ունի 2 երեխա: