Ինչպես է անցել Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովայի ծննդյան տարեդարձը և ինչու է նա թաքցնում իր տարիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է անցել Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովայի ծննդյան տարեդարձը և ինչու է նա թաքցնում իր տարիքը




Դերասանուհի Սիլվի Բարկովան երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհին սոցցանցային էջերում հրապարակել է օրվա լուսանկարները։

Սիլվին սովորաբար չի նշում, թե քանի տարեկան է՝ պարզաբանելով, որ չի սիրում խոսել տարիքի մասին։ «Չեմ սիրում, երբ մարդու տարիքն են հարցնում կամ նշում։ Դա անձնականի մի մասն է կազմում և կարծում եմ՝ պետք չէ հանրայնացնել»,– ավելի վաղ այս թեմայի մասին Tert.am Life–ին ասել էր Սիլվին։

Նշենք, որ Սիլվին ամուսնացել է երեքուկես տարի առաջ։ Նրա ամուսինն ազգությամբ հնդիկ է։ Ըստ դերասանուհու՝ տարբեր մշակույթներ ունենալը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա։