Եղիսաբեթ Երկրորդը հայտնել է հաջորդ թագուհու անունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եղիսաբեթ Երկրորդը հայտնել է հաջորդ թագուհու անունը




Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան ստանա «թագուհի կոնսորտ» տիտղոսը, երբ արքայազն Չարլզը թագավոր դառնա: Այս մասին հայտնում է BBC News-ը։

Իր կառավարման 70-ամյակին նվիրված ուղերձում թագուհին հայտարարել է, որ «անկեղծորեն ցանկանում է», որ Կամիլան ստանա այդ տիտղոսը, «երբ գա այդ ժամանակը»: Թագուհու ուղերձը, որը նվիրված է 1952 թվականին գահը ստանձելուն, ուղղակիորեն անդրադառնում է Քորնուոլի դքսուհու ապագա տիտղոսի չլուծված հարցին: Ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, որ Կամիլան կդառնա «արքայադուստր-կոնսորտ»:



Կլարենս հաուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ արքայազն Չարլզը եւ Քորնուոլի դքսուհին «շոյվել են» թագուհու խոսքերից։

Եղիսաբեթ Երկրորդը փետրվարի 5-ին հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Սանդրինհեմում՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: Սանդրինհեմյան պալատում ընդունելությունը դարձել է խոշորագույն հրապարակային միջոցառումը, որին թագուհին ներկա է եղել Վինձորի ամրոցում ընդունելության ժամանակներից ի վեր։

2022 թվականի փետրվարի 6-ին լրանում է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 70-ամյակը։ Այդ օրը մահացել է նրա հայրը՝ Գեորգ VI թագավորը։ Թագուհին Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին միապետն է, որը կնշի կառավարման պլատինե հոբելյանը։


Աղբյուրը՝ Interfax