Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 7-ից 13-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 7-ից 13-ը




ԽՈՅԵՐ

Մի քննարկեք ձեր խնդրները բոլորի ներկայությամբ: Շրջապատի խղճահարությունը ձեզ օգուտ չի տա, իսկ ձեր անկեղծությունը բավականին արագ կհասնի նրան, ում դուք չէիք ցանկանա, որ հասներ:

ՑԼԵՐ

Ձեր հարաբերություններում հանգիստ շրջան է սկսվել: Դուք չեք վիճում, սակայն յուրահատուկ կիրք էլ չկա ձեր մեջ: Դա այդքան էլ վատ չէ, սակայն վաղ, թե ուշ, պետք է բազմազանություն մտցնեք անձնական կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք կհանդիպեք մեկին, ում կհասկանաք անգամ առանց խոսքերի` ասես մտքերով փոխանակվելով: Անգամ եթե ձեր մեջ ռոմանտիկ ոչինչ չստացվի, միենույն է` աշխատեք նրա հետ կապը չկորցնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին արկածների կարիք կզգա, ընդ որում` ոչ ձեզ հետ: Այնպես որ, եթե հանկարծ պարզեք, որ նա ժամանակ է անցկացրել այլ մարդու հետ, մի շտապեք խանդի տեսարան սարքել: Միգուցե դա նրա մարզիչն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ցույց տալ ձեր բնավորությունը սիրելիի հետ շփվելիս, այլապես նա կմտածի, թե իրեն ամեն ինչ կարելի է եւ դուրս կգա թույլատրելիի սահմաններից:

ԿՈՒՅՍԵՐ

Բարեհաջող ժամանակ է, որպեսզի սիրելիի հետ միասին գնումների գնաք: Աշխատեք գնել ոչ միայն այնպիսի բաներ, որոնք պետք են ձեր հոգուն եւ մարմնին, այլեւ հաճույք ստանալ գործընթացից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կարող եք սիրելիի հետ զրուցել դեսից-դենից մինչեւ ուշ գիշեր: Հաճելի կլինի դա ձեզ, թե ոչ, դժվար է ասել, սակայն խոսակցությունը քնելու համար ընդհատելը այդքան էլ ճիշտ չի լինի:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելիի համար շատ կարեւոր է, որ դուք հասկանաք նրան: Միգուցե դուք կարողանաք նաեւ նրան խորհուրդներ տալ, բայց դա այդքան էլ կարեւոր չէ, այլ այն, որ դուք հասկանաք, թե ինչ է նրա հետ կատարվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին կարող է նյարդայնանալ մանրուքների պատճառով` այդ կերպ փչացնելով ձեր տրամադրությունը: Ստիպած եք սեղմել ատամներն ու համբերել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Սիրելին կցանկանա անփոխարինելի դառնալ ձեզ համար բոլոր ոլորտներում: Սակայն դժվար թե դա նրա մոտ ստացվի: Նա թեեւ հիասքանչ է, բայց ոչ ամեն հարցում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ավելի լավ է կենտրոնանաք աշխատանքի, քան անձնականի վրա, ուր հնարավոր են հիասթափություններ: Ժամանակն օգտագործեք ինքնակատարելագործվելու եւ ստեղծագործելու համար: Դուք առանց դժվարության կստանաք շրջապատի աջակցությունը:

ՁԿՆԵՐ

Դուք պետք է շատ կարեւոր որոշում ընդունեք: Այնպես որ, նախքան «այո» կամ «ոչ» ասելը, խորհուրդ հարցրեք նրանցից, ում վստահում եք: