«5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն»․ Սոնա Ռուբենյանն՝ Արթուր Գրիգորյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն»․ Սոնա Ռուբենյանն՝ Արթուր Գրիգորյանի մասին




Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հետ։

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Արթուր Գրիգորիչ ջան(


Մարդ, ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի Պետական Թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու ամենակարևորը հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին...


Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ...», - գրել է երգչուհին։



Նշենք, որ Արթուր Գրիգորյանը երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում կյանքից հեռացել է երեկ։

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։