«Ճիշտ ժամանակն էր նման ֆիլմի համար». «Գարուն ա…» ֆիլմի հիմնական գաղափարախոսությունն՝ ըստ ստեղծագործական կազմի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ճիշտ ժամանակն էր նման ֆիլմի համար». «Գարուն ա…» ֆիլմի հիմնական գաղափարախոսությունն՝ ըստ ստեղծագործական կազմի




Մարտի 1-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որը ստեղծագործական կազմի խոսքով՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, որը նաեւ մարնավորում է առանցքային կերպարներից մեկին, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանն է, սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ։

«Գարուն ա…»-ի ստեղծման գաղափարն առաջացել է Ալեքսանդր Խաչատրյանի մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։

«Իմ կարծիքով՝ ֆիմը ստացվել է մեր, մեր հայրենիքի նկատմամբ մեր վերաբերմուքի, հայրենասիրության դրսեւորումների մասին: Սա ֆիլմ է, որտեղ կանք մենք, եւ կա պատերազմ... Սակայն մեր նպատակը պատերազմը ներկայացնելը չէր. այն գալիս է, որպես արդյունք՝ ավելի ցայտուն դարձնելու մեր վերաբերմունքը մեր երկրին»,-այսօր՝ փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ալեքսանդր Խաչատրյանը:



«Գարուն ա…» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թ-ի ամռանը, սակայն ավարտին են մոտեցել 2021-ին: Սկզբում աշխատանքներն ընդհատվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, այնուհետեւ սկսվել էր պատերազմը:

Ֆիլմի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Գործող հերոսներին մարմնավորում են Ալեքսանդր Խաչատրյանը, Լեւոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլք։

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ArLeAM-ի աջակցությամբ։