Քայլի Ջենները երկրորդ անգամ մայր է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քայլի Ջենները երկրորդ անգամ մայր է դարձել




Իրապատում-շոուի ամերիկացի աստղ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Այս մասին մոդելը հայտնել է իր ինստագրամյան էջում։

Քայլին հրապարակել է նորածնի ձեռքի լուսանկարն ու գրել՝ 2.02.22։ Քիմ Քարդաշյանի քույրը նաեւ կապույտ սրտի տեսքով էմոջի է օգտագործել, ինչից կարելի է ենթադրել, որ զույգը որդի է ունեցել։



Ի դեպ, Քայլի Ջենները 2017թ․-ից հանդիպում է ռեփեր եւ պրոդյուսեր Թրեւիս Սքոթի հետ։ 2018թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։