Ռոնալդուի հետեւորդների թիվն Instagram-ում հասել է 400 միլիոնի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուի հետեւորդների թիվն Instagram-ում հասել է 400 միլիոնի




Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետեւորդների թիվն Instagram-ում հասել է 400 միլիոնի։


Այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող ամերիկացի մոդել Քայլի Ջեներն ունի 308 միլիոն հետեւորդ։ Երրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ 306 միլիոն։

Ռոնալդուից շատ հետեւորդ ունի միայն Instagram սոցիալական ցանցի առանձին էջը՝ 469 միլիոն։