Հայտարարվել են «Օսկար 2022»-ի հավակնորդների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտարարվել են «Օսկար 2022»-ի հավակնորդների անունները



Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները, հայտնում է 360tv.ru-ն։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Հավակնորդների անունները հայտարարվել են YouTube-յան ուղիղ հեռարձակման ընթացքում։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ», «Կոդա», «Մի նայեք վերեւ», «Նստիր իր մեքենայի ղեկին», «Դյունա», «Ռիչարդ արքա», «Մատուտակով պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան իշխանություն» եւ «Ուեսթսայդյան պատմություն» ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը, Էնդրյու Գարֆիլդը, Դենզել Վաշինգթոնը, Բենեդիկտ Քեմբերբետչը եւ Խավիեր Բարդեմը։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Ջեսիկա Չիսթեյնը, Օլիվիա Քոլմանը, Պենելոպա Քրուսը, Նիկոլ Քիդմանը եւ Քրիստեն Ստյուարտը։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Նստիր իմ մեքենայի ղեկին»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակով պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Ուեսթսայդյան պատմություն») եւ Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»)։

Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության կայքում։


Լուսանկարը՝ Don Emmert/AFP via Getty Images