Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլ հայտնիներ՝ Արտյոմ Հարությունյանի նոր ֆիլմում. առաջին մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլ հայտնիներ՝ Արտյոմ Հարությունյանի նոր ֆիլմում. առաջին մանրամասները




Փետրվարի 5-ից Երեւանում մեկնարկել են ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչվում է «Պոլլի». նախագծի առաջին մանրամասներն ու կադրերը ռեժիսորը տրամադրել է NEWS.am STYLE-ին:

Արտյոմը նաեւ ֆիմի պրոդյուսերն է. նա ասաց, որ այն բացառիկ է ժանրային առումով.

«Ֆիմը դրամա, դետեկտիվ, մանկական, արկածային ժանրերում է: Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել նման ֆիլմ, քանի որ իրականում այնտեղ մի շարք կարեւոր ու առանցքային թեմաներ են շոշափվում, որոնք, հատկապես, լուծում են պահանջում Հայաստանում»:

Ռեժիսորն առայժմ չցանկացավ մանրամասնել սյուժեն, սակայն նշեց, որ այն 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է, որտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ:

Տպավորիչ է նաեւ դերասանական կազմի ընտրությունը: Ֆիլմի առանցքային հերոսներին մարմնավորելու են Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Արամ Կարախանյանը: Արտյոմի խոսքով՝ սյուժեն գրելիս արդեն պատկերացնում էր, թե ով ում դերում կհամապատասխաներ: Նա հավելեց, որ հեռուստադիտողին կտպավորի նաեւ կինոնկարի հավատարիմ հերոսը՝ շունը, որն էլ գլխավոր կերպարին սովորեցնելու է կյանքում առավել գնահատել իրական ու մարդկային արժեքները:

Ինչ վերաբերում է կինոնկարի՝ էկրաններ բարձրանալու ժամանակացույցին, ռեժիսորի խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այդ մասին: