Սկանդալային բլոգեր Մագան որոշել է տնից դուրս գալ գիշերազգեստով. ու՞ր է այս տեսքով գնացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սկանդալային բլոգեր Մագան որոշել է տնից դուրս գալ գիշերազգեստով. ու՞ր է այս տեսքով գնացել




Սկանդալային բլոգեր, տիկտոկեր Մագան խոստովանում է, որ վերջին շրջանում ավելի շատ ցանկություն ունի մնալու տանը: Բլոգրի խոսքով՝ դրսում իրեն արդեն ոչինչ հետաքրքիր չէ:

Մագայի խոսքով՝ ինքը գերհոգնած է և օրվա մեծ մասը քնած է անցկացնում: Օրերս Մագան ինստագրամյան իր էջում ցույց է տվել, թե ինչպես գիշերազգեստով գնացել ընկերուհու մոտ, ով ամեն կերպ համոզլ էր նրան վերջապես անից դուրս գալ:



Նշենք, որ Մագա Հարությունյանը մշտապես աչքի է ընկնում իր համացանցային ակտիվությամբ, հաճախ է սեքսուալ ու համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, ինչի պատճառով մշտապես քննարկումների կիզակետում է հայտնվում:

Մագան այն հայտնիներից է, ով պարբերաբար կտրուկ ոճափոխությունների է դիմում: Վերջերս նա կտրել է վարսերը:

Հիշեցնենք, որ վերջերս Մագան խոսել էր իր հասցեին ուղղված քննադատությունների և իր անձնական կյանքի մասին.

«Վստահ եմ, որ անձնականս շատ ու շատ ավելի հետաքրքիր է իմ լսարանին, բայց առայժմ չեմ պատրաստվում բարձրաձայնել:

Կարելի է ասել, որ ինտրիգ եմ պահում, բացի դրանից չեմ սիրում շատ խոսել անձնականիս մասին, որովհետև սոցիալական հարթակն ինձ համար գործունեություն ծավալելու ուրիշ հարթակ է, և չեմ սիրում առհասարակ անձնականից խոսել:

Դեռ չեմ պատրաստվում խոսել անձնականիս մասին, բայց կարծում եմ՝ կխոսեմ, երկար սպասեցնել չեմ տա»,- խոստովանել է Մագան:

Վերջինս խոստովանել է, որ թեև ինքը չի խոցվում մարդկանց վիրավորանքներից կամ քննադատություններից, բայց չի սիրում, որ տեսնում են իր արցունքները: