Հնարավոր է` Էրիկ Վարդանյանը «Սոչիից» տեղափոխվի «Աստանա» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հնարավոր է` Էրիկ Վարդանյանը «Սոչիից» տեղափոխվի «Աստանա»




«Սոչի» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է իր կարիերան շարունակել «Աստանայի» հետ, գրում է Metaratings.ru–ն` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հաղորդագրության` կողմերը համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին։

Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Կրասնոդարի երկրամասի թիմի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել և արդյունավետ խաղով աչքի չի ընկել:

Transfermarkt-ի տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 300 000 եվրո է։