Բժիշկներն ասել էին, որ ինձ մնացել է 2 ամիս, ամեն օր արթնանում էի թաց բարձի վրա՝ մտածելով, որ վերջին օրս է. սկանդալային մոդել Լյուսին՝ իր հիվանդության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բժիշկներն ասել էին, որ ինձ մնացել է 2 ամիս, ամեն օր արթնանում էի թաց բարձի վրա՝ մտածելով, որ վերջին օրս է. սկանդալային մոդել Լյուսին՝ իր հիվանդության մասին




Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է կյանքի բարդ փուլի մասին, երբ բժիշկները նրան սխալ ախտորոշում էին տվել՝ նշլով, որ մոդելին քիչ ժամանակ է մնացել ապրելու:

«Առողջական լուրջ խնդիրներ ունեի: Տարբեր բժիշկներ տարբեր դիագնոզ էին տվել, որ չէին համապատասխանում ճշտին: Ես պատահաբար եմ իմանում, երբ արտերկիր եմ մեկնում:

Պարզվում է, որ ներկայացված 100 %-ի ընդամենը 2%-ն ա: Ինձ լուրջ հիվանդ էին հանում, ես ամեն օր տարբեր պրոցեդուրաներից ձեռագիր հրաժարվում էի՝ իմ պատասխանատվության տակ վերցնելով էդ ամեն ինչը:

Դրանից հետո շատ ուժեղացա, հասկացա, որ ոչ մեկին վստահել չի կարելի, ես հիմա վստահում եմ հատուկենտ մարդկանց, շատ մոտ ընկերուհիներ ունեմ, որոնց ասում եմ՝ ես ձեզ չեմ վստահում, որովհետև չգիտեմ կյանքի ինչ դրվագում դու ինչը կնախընտրեք:

Ինձ ասել էին, որ ինձ մնացել է 2 ամիս, ու ես մտածում էի, որ այդ 2 ամիսն ա: Շատ դժվար ա իրականում ապրես ու մտածես, որ վաղը կարող ա քո վերջինը լինի:

 
 Ասում էին՝ կյանքին ա վտանգ սպառնում, ասում էին՝ գուցե 2 ամիս էլ չձգես, կարող ա 10 օրի քեզ ցտեսություն ասենք: Երբ դու ամեն օր արթնանում ես թաց բարձի վրա ու հասկանում ես, որ կարող ա սա վերջին օրդ ա, շատ դժվար իրավիճակ է »:

Լյուսիի խոսքով՝ այդ ամենի մասին ինքը գրեթե ոչ մեկին չէր պատմել:

«Այդ շրջանում իմ կողքին են եղել իմ արդեն նախկին ընկերն ու քույրիկս, որովհետև ոչ մեկին չէի ասել այդ իրավիճակի մասին, չէի ուզում ցավեցնել, մամային, պապային ի՞նչ ասեի»,- անկեղծացել է մոդելը: