Միայն իմանաք՝ ինչ են ասել ի ծնողները նրան՝ նրա ամուսնալուծության և ընտանիքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն իմանաք՝ ինչ են ասել ի ծնողները նրան՝ նրա ամուսնալուծության և ընտանիքի մասին



Օրերս Գոհար Ավետիսյանի ծնողները նշում էին իրենց ամուսնության 30-ամյակը: Այդ առիթով նրանք խնջույք էին կազմակերպել, որին ներկա էին ընտանիքի անդամները: Գոհարն ինստագրամյան իր էջում հավաքույթից հրապարակումներ էր արել:

«Ես որոշեցի իմանալ ծնողներիցս նման երկար ամուսնության գաղտնիքը: Հայրս ասաց, որ տղամարդը պետք է հիշի, որ ընտանիքն առաջնային է, իսկ մնացածը՝ հետո: Որտեղ սերը, այնտեղ էլ՝ Աստված: Իսկ մաման ասում է, որ պետք է ունենալ համբերություն և իմաստնություն: Մայրս ասում է, որ դա իմ դեպքում չէ, ինձ մոտ այլ իրավիճակ է»:



Սրանով Գոհարը, կարծես թե, ուզում է հասկացնել ամուսնուն, որ երկարատև ամուսնության համար կարևոր է, որ ընտանիքն առաջին տեղում լինի: Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո իր գրառման մեջ Գոհարը նշել էր, որ անգամ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր 8 ժամ տևող վիրահատության, Սերգեյն անընդատ հեռախոսի մեջ էր:

«Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր»։

Նշենք, որ համացանցային օգտատերերը սկսել են չհավատալ դիմահարդարի ամուսնալուծությանը:

Կասկածներն ավելի խորացան այն ժամանակ, երբ թե Գոհարը, թե Սերգեյը 2 անգամ նույն ռեստորանից սթորիներ էին հրապարակել նույն օրը:




Թեմային անդրադարձել է հենց ինքը Գոհարը՝ հաստատելով, որ ինքն ու Սերգեյը նույն ռեստորանում են եղել.

«Արդյո՞ք դուք ինձ այնքան վատ եք ճանաչում, որ մտածում եք, որ սա հանուն ռեյթինգի է: Ես ևս մեկ անգամ կկրկնեմ՝ մենք միասին չենք: Այն, որ նա արդեն 2-րդ անգամ նույն ռեստորանում է, ինչ ես, ուղղակի պատահականություն է և որևէ ձևով ինձ հետ կապ չունի»,- գրել է Գոհարը:



Հիշեցնենք, որ վերջերս Գոհարը շքեղ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի հատվածում՝ նշելով, որ ստացել է նախկին ամուսնուց՝ Սերգեյից:

«Գասպարի հորից է:Ափսոս, որ հիմա այս ծաղկեփնջերը ոչինչ չեն փոխի: Բայց ամեն դեպքում հաճելի է»,- գրել էր Գոհարը:

Իր հերթին Սերգեյն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ խոստովանել էր, որ Գոհարի նկատմամբ մեղքի զգացում ունի:

Նրա խոսքով՝ եղել են պահեր, որ ինքը կնոջ կողքին չի եղել և չի աջակցել նրան, բայց շարունակում է սիրել նրան, քանի որ նա իր երեխայի մայրն է: