«Ինձ թաղելուց շատ հեշտ անում եք». Նազենի Հովհաննիսյանին այսքան զայրացած չէիք տեսել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ թաղելուց շատ հեշտ անում եք». Նազենի Հովհաննիսյանին այսքան զայրացած չէիք տեսել




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը զայրացած է: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից: Նա սթորի հատվածում գրառում է արել և խոսել բարկության պատճառի մասին:

«Հարգելի հետևորդներ ջան, իմ էջը ու ես կառավարությունը չենք, թոշակային ֆոնդը չենք, բարեգործական անսպառ ընկերություն չենք, փող տպող գործարան չենք… ցավոք… կենտրոնական բանկը չենք, ի վերջո բժիշկ-հոգեբան-նյարդաբան կամ սնխչի չեմ ախր, ես էլ ՄԱՐԴ ԵՄ, ու առնվազն նեղվում եմ, երբ ինձ հիշում են հիմնականում Նեղն Ընկած ժամանակ… մանավանդ, երբ չեմ էլ կարող օգնել… ես չկամ որևէ հիմնարկում նույնիսկ՝ իբրև աշխատող…էլ ոնց ասեմ:

Ախր սիրտս ցավում է շատ, երբ բազում խնդիրներով նամակներ եմ ստանում, բայց իմ իրավասության մեջ չի…ամեն ինչ իմ էջում տեղադրել չեմ կարող, չեմ ուզում, ու արդեն չգիտեմ, թե ինչու պիտի միայն ես անընդհատ զբաղվեմ դրանով ՏԱՐԻՆԵՐՈՎ…

մարդ եմ էլի…մի քիչ էլ ես եմ հոգնում էդքան սոցիալական ծանրությունից… բա պատկան մարմիններն ուր են, դիմեք էլի… Ձեզ միայն սիրուն կողմն եմ ցույց տալիս, որ չծանրացնեմ… դուք էլ լուրջ հավատում եք:

Ինձ թաղելուց շատ հեշտ անում եք…. բամբասելով, վատաբանելով կամ անիրական պատմություններով ինձ վնասելով հա՝ ամբողջ կյանքիս ընթացքում… բայց հենզ մազերը ծռվում է՝ հիշում են, որ կամ ու «բարի սամարացին եմ»… չէ էլ չկամ, մի քանի տարի էլ որ սպասեք՝ էն աշխարհի ճամփին ինձ մի երկու քաղցր մահախոսական կասեք ու կանցնեք:



Հասկացանք էլի »: