Ատում եմ… Հիմա ինձ են խորհուրդ տալիս. ինչ է պատահել էլեն Ասատրյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ատում եմ… Հիմա ինձ են խորհուրդ տալիս. ինչ է պատահել էլեն Ասատրյանին




Դերասանուհի Էլեն Ասատրյանը հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով պարբերաբար հաճախում է մարզասրահ ու հետևում իր կազմվածքին: Էլենն ինստագրամյան իր էջում հպարտացլ է, որ կարողանում է առավոտյան արթանանալ ու գնալ մարզվելու:

«Ատում եմ քունս կիսատ թողնելու «ցավը», բայց հպարտանում եմ, որ ուժեղ գտնվեցի ու արթնացա: Հիմա դեռ ինձ են խորհուրդ տալիս, թե ոնց արթնանամ ու ոնց ինձ ստիպեմ: Բայց շուտ արթնանալնն ինձ համար արդեն մեծ, շատ մեծ առաջխաղացում էր: Հենց սկսեցի սիրով մարզվել բոլորիդ համոզելու եմ»,- գրել է Էլենը:



Նշենք, որ Էլեն Ասատրյանը հայկական շոու բիզնեսի ամենաոճային և ներկայանալի տեսք ունեցող հայտնիներից է: Նա պարբերաբար ներկայացնում է իր ոճային ֆոտոշարքերը՝ հետևորդների հետ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով կամ տարբեր թեմաների վերաբերյալ իր կարծիքներով։

Հավելենք նաև, որ վերջերս Էլենը սկսել է իր ուժերը փորձել նաև երգարվեստում:

Վերջերս իր հարցազրույցներից մեկում երգչուհին նշել էր որ կարիերայից դերասանական աշխատանքը չի տուժի, քանի որ մտադիր է դրանք համատեղել.

«Ես ունեմ նոր կարիերա սկսելու նպատակ, բայց դա չի նշանակում, որ իմ առաջին գործը պիտի դրանից տուժի, ես պիտի էլ չնկարահանվեմ սերիալներում կամ տեսահոլովակներում: Նման բան չի լինելու»,- ասել էր Էլենը:

Էլենի կարծիքով՝ որպես դերասանուհի ձեռք բերած որոշակի ճանաչումը կնպաստի երգարվեստում հաջողություն գրանցելուն:
Այս շրջանում Էլենը չի երևու հեռուստաէկրաններին: