Լրահոս

Քիմ Քարդաշյանը հայտնել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը




Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Vogue ամսագրին տված հարցազրույցում:

41-ամյա գործարարուհին 4 երեխայի հետ մասնակցել է լուսանկարահանման և հարցազրույց է տվել՝ խոսելով երաժիշտից բաժանվելուց հետո իր վիճակի մասին:

Քարդաշյանը խոստովանել է, որ վերջին տարիներին փոխվել են իր կյանքի առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով սկսել է ավելի շատ հոգ տանել իր սեփական հարմարավետության համար և որոշել է բաժանվել: «Այնքան երկար ես անում էի այն ամենն, ինչ երջանկացնում էր ուրիշներին: Սակայն վերջին երկու տարում ես որոշեցի, որ ինքն ինձ կերջանկացնեմ»,- մեկնաբանել է Քիմը:

Քարդաշյանի խոսքով՝ հենց դա էլ դարձել է Ուեսթի հետ իր տարաձայնությունների պատճառը: «Եվ եթե դա նույնիսկ հանգեցրել է ապահարզանի, կարծում եմ, որ կարևոր է ազնիվ լինել ինքդ քեզ հետ, ինչն իսկապես երջանիկ է դարձնում քեզ»,- եզրափակել է ռեալիթի-շոուի աստղը:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2014 թվականին: 2021 թվականի փետրվարին Քիմն ապահարզանի դիմում է ներկայացրել: Հայտնի է, որ նախկին ամուսիննեն ամուսնական պայամանգիր են ունեցել, որը կողմերից ոչ մեկը չի բողոքարկում: