Սիրուն աշխարհով մեր Գրիգորիչը, իր պաշտելի ընտանիքը. առանց հուզվելու անհնար է նայել Նազենի Հովհաննիսյանի արխիվային կադրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուն աշխարհով մեր Գրիգորիչը, իր պաշտելի ընտանիքը. առանց հուզվելու անհնար է նայել Նազենի Հովհաննիսյանի արխիվային կադրերը




Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են արխիվայիբն լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արխվային տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.


«Ուղիղ 6 տարի առաջ էր…) միշտ երիտասարդ ու եռանդով լի Արթուր Գրիգորիչը… իր պաշտելի Ընտանիքն էր , հեքիաթային Կայան՝ թոռնուհին և սիրելի ընկերները…

Վեց տարի առաջ ուրիշ հայացքով էինք և խաղաղ… սրտով:
Սիրուն աշխարհով մեր Գրիգորիչը»:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին:

Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն: